«Ռուկար Գրուպ» ընկերությունը օղու արտադրություն է հիմնադրել 2010 թ, նպատակ ունենալով արտադրել բարձրորակ օղի։ Մենք մանրակրկիտ ուսումնասիրել ենք բնագավառի ավանդույթները և նվաճումները, արտադրության գործընթացում համադրել ենք ռուսական օղու արտադրության և հայկական գինեգործության ու օղի-կոնյակագործության լավագույն ավանդույթները:
Միավորելով հինն ու նորը, օգտագործելով նոր և ժամանակակից տեխնոլոգիաներ մեզ հաջողվել է ստանալ
բարձրորակ օղու տեսականի, ինչպես նաև հայկական խնձորի բրենդի (կալվադոս)՝
ՔԱՐՎԱՆԻ:
Մեզ համար շատ կարևոր ձեռքբերում է նաև հայ և օտար սպառողին հայկական առաջին կալվադոսի՝ խնձորային բրենդիի, արտադրության հիմնումը։ Օգտագործելով վերոհիշյալ միջոցները և հայկական անուշահամ խնձորը որպես հումք, մենք հետևում ենք կալվադոսի պատրաստման դարերով ձևավորված տեխնոլոգիային։
Մեր ընկերության գերխնդիրն է բացահայտել իսկական հայկական անուշահամ օղու գաղտնիքները և դրանք հասանելի դարձնել բոլոր նրանց, ովքեր կարողանում են գնահատել այդ հրաշալի խմիչքի իսկական համն ու բույրը:
Ընկերությունը կատարում է նաև ոլորտի լավագույն մասնագետների և գործընկերների մասնակցությամբ հրավեր համտեսումներ` սպառողների պահանջարկների մշտական իրազեկություն ապահովելու նպատակով:
Տնօրենի խոսքը
Ռուբեն Աբրահամյան, «Ռուկար Գրուպ» ընկերության տնօրեն
Ո՞րն է մեր արտադրանքի բարձր որակի «գաղտնիքը»... Հաճույքով կբացահայտենք այն Ձեզ համար.
բազմիցս փորձարկված բարձրորակ սպիրտ,
ծովի մակարդակից 1350 մետր բարձրության վրա գտնվող Կոտայքի մարզի լեռնային բարձրորակ բնական աղբյուրի ջուր, անցած նաև եվրոպական սարքավորումներով պարտադիր զտման ընթացք,
միայն գիտահետազոտական վերահսկման ենթարկված բնական հավելումների և բուրանյութերի օգտագործում,
արտադրության տեխնոլոգիական ռեժիմների ընտրություն, կատարված բնագավառի լավագույն մասնագետների խորհրդատվությունների և բազմակի փորձարկումների արդյունքներով,
համապատասխան ջերմային ռեժիմով կալվադոսի հնեցում կաղնե տակառներում, դրա տեխնոլոգիայի մանրակրկիտ և ճշգրիտ պահպանմամբ։