Անիսոնը 30-50 սմ բարձրությամբ խոտաբույս է: Այն ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին: Հիմնականում անիսոնն աճեցնում են բանջարանոցներում` բժշկական նպատակներով: Անիսոնին տեսակով շատ մոտ է սամիթը:
Ժողովրդական բժշկության մեջ օգտագործվում են անիսոնի պտուղները: Վերջինիս բաղադրությամբ պատրաստված պրեպարատներն օժտված են հակաբորբոքային, խորխաբեր, սպազմոլիտիկ հատկություններով: Այն ունի նաեւ թեթեւակի միզամուղ հատկություն:
Անիսոնն օգտագործվում է շնչուղիների հիվանդությունների դեպքում` տրախեիտ, լարինգիտ, բրոնխիտ, թոքաբորբ, բրոնխիալ ասթմա, եւ այլն, ինչպես նաեւ աղեստամոքսային տրակտի հիվանդությունների ժամանակ: Իսկ գինեկոլոգիայում այն օգտագործվում է որպես ծննդաբերական գործընթացը հեշտացնող միջոց, որը նաեւ հեշտացնում է կերակրման ժամանակ կերակրող մայրերի վիճակը:
Անիսոնի պտուղները մտնում են այնպիսի դեղերի բաղադրության մեջ, որոնք գրգռում են ախորժակը: Շատ լավ ախորժաբեր միջոց է հանդիսանում անիսոնի թուրմը, որը կարելի է պատրաստել մի քանի եղանակով: Դրա համար անհրաժեշտ է անիսոնի մանրացրած պտուղներից 2 թեյի գդալի վրա լցնել 200մլ եռջուր եւ թրմել 1 ժամ: Կարելի է ընդունել բաժակի 1/4 կամ 1/3 մասը` օրը 3-4 անգամ ուտելուց 30 րոպե առաջ: Մյուս դեպքում կարելի է 40գ անիսոնի պտուղները թրմել 200մլ օղու մեջ 7-10 օր եւ հետո ընդունել 20-25 կաթիլ` օրը 3 անգամ:
Անիսոնի յուղը, որը դեղորայքային պրեպարատ է, օգտագործվում է որպես խորխաբեր միջոց: Վերցնում ենք 2-3 կաթիլ անիսոնի ձեթ եւ 1 կտոր շաքար` օգտագործելով օրը 2-3 անգամ: Սուր ռեսպիրատոր հիվանդությունների դեպքում շատ լավ օգնում է 5 կաթիլ անիսոնի յուղը՝ շաքարի հետ:
Աղեստամոքսային տրակտի հիվանդությունների (կոլիկներ, ցավ, փքվածություն) դեպքում օգնում է 5-6 կաթիլ անիսոնի յուղը 1 կտոր շաքարի հետ` օրը 2-4 անգամ: Անիսոնի սերմերն ընդունելով՝ բարձրանում է սեռական պոտենցիան: Նույն նպատակի համար կարելի...## է սննդի հետ օգտագործել անիսոնի յուղ: Աղերի կուտակման համար շատ օգտակար է հիմնական բուժմանը զուգահեռ՝ անցկացնել անիսոնային բուժում: Դրա համար անհրաժեշտ է անիսոնի 1 թեյի գդալ սերմը թրմել 1 բաժակ եռջրով 5 ժամ, հետո հասցնել եռման ջերմաստիճանի, սառեցնել, քամել ու խմել 1 բաժակն ամբողջ օրվա ընթացքում: Շնչուղիների հիվանդությունների դեպքում շատ լավ կօգնի անիսոնի սերմերի թուրմը` պատրաստված 20գ սերմի եւ 1լ ջրի հարաբերությամբ: Այս թուրմը կարելի է խմել յուրաքանչյուր ժամը մեկ` 50 մլ-ից: Այն օգնում է նույնիսկ ասթմայի նոպաների ժամանակ:
Հյութալի ու քաղցր այս միրգն առաջին անգամ մշակել են Չինաստանում և այն այսօր կարելի է գտնել աշխարհի ցանկացած անկյունում: Բացի նրանից, որ այն համեղ է, դեղձը նաև չափազանց առողջարար է` հարուստ լինելով վիտամիններով, հանքանյութերով, հակաօքսիդանտներով ու տարբեր օգտակար նյութերով
Դեղձը, որի կալորիականությունը կազմում է 44 կկալորիա 100 գրամում, օգատգործվում է բազմաթիվ դիետաներում և կոսմետոլոգիայի բնագավառում:
Դեղձը ունի բազմաթիվ օգտակար հատկություններ: Այն պարունակում է բազմաթիվ օրգանական թթուներ, հանքային աղեր, երկաթ, կալիում, ֆոսֆոր, պղինձ, ցինկ, վիտամիններ:
Բացի այս ամենը, դեղձը պարունակում է պեկտիններ և եթերային յուղեր: Իսկ դրա կորիզը պարունակում է դառնահամ նուշի յուղ և վիտամին B17, որի օգտակար հատկությունները շատ հայտնի են:
Դիետոլոգները նշում են, որ բավական է օրական օգտագործել 3-4 հատ դեղձ և ձեր քաշը հաստատապես կսկսի նվազել: Միևնույն ժամանակ օրգանիզմը կստանա բազմաթիվ օգտակար նյութեր և վիտամիններ:
Սակայն, չնայած այս բոլոր օգտակար հատկություններին, դեղձը ունի նաև որոշ սահմանափակումներ օգտագործման մեջ:
Դեղձի կեղևը կարող է առաջացնել ալերգիկ դրսևորումներ: Պետք է նաև իմանալ, որ դեղձը շուտ փչացող միրգ է, այդ պատճառով պետք է հատուկ ուշադրություն դարձնել այս միրգը ընտրելիս:
Դեղձը նույնպես առաձնանում է իր օգտակար և բուժիչ հատկություններով: Այն բավականին օգտակար հատկություններ ունի: Պարունակում է В, Е, К, РР, С վիտամիններ: Հատկապես իր օգտակարությամբ աչքի են ընկնում դեղձի կորիզները, որոնք պարունակում են В17 վիտամին: Կորիզից պատրաստում են տարբեր դեղամիջոցներ, ինչպես նաև զանազան խմիչքներ:
Դեղձը նպաստում է ախորժակի բացմանը: Այն պարունակում է մոտ 80-90% ջուր, 5-10 տոկոս շաքար: Դեղձի հյութը խորհուրդ է տրվում խմել սրտի զարկերը կարգավորելու, ինչպես նաև ստամոքսի խնդիրների լուծման համար:
Թթենու հայրենիքը Չինաստանն է։ Հին ժամանակներից մշակվում է նաև Միջին Ասիայում, Հարավային Եվրոպայում և Կովկասում։ Թթենիներն աչքի են ընկնում երկարակեցությամբ՝ ապրում են գրեթե 300 տարի։
Բուժման նպատակով օգտագործում են թթենու պտուղները, տերևները, արմատը, բնափայտը և կեղևը։
Սև և սպիտակ տեսակների պտուղները պարունակում են մոտավորապես 4% կիտրոնաթթու, 10,5 - 40մգ/% ասկորբինաթթու, 10.9% շաքարներ (թարմ պտուղներում), որոնց թվում՝ 26.76-56.24% գլուկոզա, 0,18-15.34% ֆրուկտոզա, 14,73-83% սախարոզա, ինչպես նաև պեկտինային նյութեր, դաբաղանյութեր, ճարպաթթուներ,1,5% ազոտային միացություններ, 0.1% ֆոսֆորական թթու։ Հանքային տարրերից առկա են ֆոսֆորը, պղինձը և երկաթը (հատկապես սև թթի մեջ)։
Թթենու տերևներում հայտնաբերվել են ասկորբինաթթու (77-148 մգ/%), կարոտին, եթերային յուղ (0,0025%)։ Կեղևը պարունակում է տրիգոնելին ալկալոիդ, բնափայտը ևþ տերևներըև դաբաղող և ներկող նյութեր (պիգմենտ՝ մորին)։
Սննդում օգտագործում են թարմ կամ չոր պտուղները, ինչպես նաև նրանցից պատրաստված օշարակը։ Թարմ պտուղներից պատրաստում են պաստեղ, մուրաբա, օշարակ, գինի, քացախ, օղի, դոշաբ։ Հյութը քամելուց հետո չոր մնացորդն օգտագործում են որպես սուրճի փոխարինիչ։ Չոր պտուղները աղում են, խառնում ալյուրի հետ՝ բլիթներ թխելու համար։ Չոր պտուղները շատ համեղ են, երկար են պահպանվում և կարող են ծառայել որպես շաքարի փոխարինիչ։ Սպիտակ թթենու տերևները հիմնական սննդանյութ են շերամապահության համար գրեթե բոլոր կլիմայական գոտիներում։
Թթից ստացվող պատրաստուկները մինչև օրս օգտագործվում են ժողովրդական բժշկության մեջ։
Թարմ պտուղների ջրաթուրմը կամ կոմպոտը կիրառվում է որպես խորխաբեր և միզամուղ միջոց։
Սպիտակ թթի հյութը և թարմ պտուղները խորհուրդ են տրվում սիրտանոթային, բերանի խոռոչի բորբոքային հիվանդությունների, սակավարյունության, ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցային հիվանդության, դեպքում։ Սրտամկանի սնուցման խանգարման, սրտի արատների ժամանակ նշանակում են 1-2 բաժակ հյութ 1 ճաշի գդալ մեղրով` օրը 4-5 անգամ, ուտելուց հետո (բուժման կուրսը` 3-4 շաբաթ)։ Մեղրով խառնած հյութը (1 մաս մեղր, 4 մաս հյութ) օգտագործում են բերանի խոռոչի ախտահարումների դեպքում` ողողումների ձևով։ Սև թթի հյութը կամ պտուղները շաքարախտով հիվանդների համար շաքարի փոխարինիչներ են։ Պտուղներն ունեն միզամուղ, լուծողական, ջերմիջեցնող, քրտնաբեր ազդեցություն և արդյունավետ են մարսողության խանգարումների, սպաստիկ կոլիտների ժամանակ (պետք է ուտել հատկապես առավոտյան` քաղցած վիճակում)։
Պտուղներից ստացվող ջրաթուրմը, որի պատրաստման համար վերցնում են 2 ճաշի գդալ թարմ կամ չոր պտուղներ, ավելացնում են մեկ բաժակ եռացրած ջուր, թրմում ջրաբաղնիքում, 15 րոպե և սառեցնելուց հետո քամում թանզիֆով։ Խմում են 1/3-1/4 բաժակ, օրը 3-4 անգամ` ուտելուց առաջ, 3-4 շաբաթ տևողությամբ։ Պտուղներից պատրաստված ջրաթուրմը ընդունելուց հետո խորհուրդ չի տրվում թեյ խմել, քանի որ վերջինիս մեջ պարունակվող դաբաղանյութերը թթի օգտակար նյութերի հետ նստվածք են առաջացնում` վերածելով այն անլուծելի միացությունների։
Ժողովրդական բժշկության մեջ թթի դոշաբը լայնորեն օգտագործվում է ոչ միայն որպես հիանալի սնունդ, այլև անխառն կամ եռացրած ջրում թեյի ձևով` գրիպի, վերին շնչուղիների սուր բորբոքումների, բրոնխիտների և թոքաբորբերի, հոդացավերի, գլխացավերի, գլխապտույտների, սրտի նևրոզների և այլ հիվանդությունների ժամանակ։ Այն ունի արտահայտված քրտնամուղ հատկություն։ Խորհուրդ է տրվում նաև սիրտանոթային մի շարք հիվանդությունների, սակավարյունության, հետծննդյան արյունահոսությունների, մոլոքորի և քութեշի ժամանակ։
Հեղինակ. Նաիրա ՉԻՉՈՅԱՆ, դ.գ.թ., դոցենտ Երևանի Մ.Հերացու անվան ՊԲՀ ֆարմակոգնոզիայի ամբիոնի վարիչ
Անգլիական հայտնի ասացվածքն ասում է. «Օրական մի խնձորը բավական է երբևէ բժշկի երես չտեսնելու համար» (An apple a day keeps a doctor away):
Խնձորենու հայրենիքը համարվում է Կենտրոնական Ասիան: Խնձորենու պտուղը՝ խնձորը հարուստ է նատրիումով, երկաթով, մոլիբդենով, ցինկով, բարիումով։ Այն հիմնականում օգտագործվում է թարմ վիճակում, շատերի սեղաններին աղանդերի անբաժան մասն է։
Խնձորում առկա վիտամինները՝ В1, В2, РР, Е, օգնում են հեռացնել հոգնածությունն ու սթրեսը: Խնձորում առկա է կալցիում, կալիում, ֆոսֆոր, յոդ, որոնք պաշտպանում են ճառագայթումից: Խնձորի 6 կորիզները կարող են փոխարինել մարդու համար օրվա ընթացքում անհրաժեշտ յոդի չափաբաժինը:
Օրգանիզմի վրա խնձորի ազդեցությունը արտահայտվում է մի քանի ուղղություններով.
Խնձորը նաև բարելավում է մարսողական համակարգը: Թարմ քերած խնձորը լուծի դեմ պայքարի լավագույն միջոցն է: Կալիումական աղերի շնորհիվ այն հանդիսանում է թեթև միզամուղ և շատ արդյունավետ ազդեցություն է ունենում երիկամային հիվանդությունների ժամանակ: Խնձորը խորհուրդ է տրվում պոդագրայով, միզաքարային հիվանդությամբ տառապող անձանց:
Խնձորն ավելի լավ է օգտագործել թարմ եվ չեփած վիճակում, սակայն թեթևակի ջերմամշակումից հետո էլ այն դեռեվս պահպանում է իր օգտակարությունը: Աշխատեք խնձորն ուտել կեղևով, քանի որ հենց կեղևի մեջ է խտացած պեկտինի եվ մյուս բջջաթելերի հիմնական մասը:Եթե Դուք զբաղվում եք մտավոր աշխատանքով, ապա Ձեր սննդակարգի մեջ ներառեք ծիրանը: Այն դրական ազդեցություն է գործում հիշողության վրա և ավելցնում է ուղեղի ակտիվությունը: Ծիրանը պարունակում է մեծ քանականությամբ շաքար, կարոտին, թիամին, ռիբոֆլավին, նիկոտինաթթու, պրովիտամին А, վիտամին В, 0,1, В, 0,2, РР 3, С:
Հանքանյութերից ծիրանը պարունակում է կալիում, կալցիում, մագնեզիում, նատրիում, կրեմնիում, ֆոսֆոր, յոդ, երկաթ, պղինձ, ցինկ, ինչպես նաև կիտրոնի, գինու և խնձորի թթու, սպիտակուցներ, ածխաջրեր և այլն:
Ծիրանը շատ օգտակար է երեխաների աճի համար, քանի որ նրա մեջ կա շատ կարոտին, ինչպես նաև այն օգտակար է կենտրոնական նյարդային համակարգի խախտման, մաշկի և աչքի արցունքագեղձերի հիվանդությունների ժամանակ:
Սակայն շաքարի բարձր պարունակության պատճառով ծիրանը հակացուցված է նրանց, ովքեր տառապում են շաքարախտով, գաստրիտի, ինչպես նաև թթվայնության բարձրացման և ճարպակալման ժամանակ:
Ըստ բազմաթիվ հետազոտությունների` կերակրացանկում թարմ ծիրանի, չրի ու մշակված պտուղների կիրառումը բավականին դրական ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա: Բայց ծիրանի օգտագործումը հատկապես խորհուրդ է տրվում սրտանոթայինհամակարգի, աղեստամոքսային տրակտի հիվանդություններ ու ավելորդ քաշ ունեցող մարդկանց: Դիետոլոգները վաղուց համակարծիք են այն հարցում, որ ծիրանի օգտագործումը չափազանց օգտակար է հղի կանանց ու երեխաների համար. բարելավում է նյութափոխանակությունն ու մարսողությունը, իսկ երկաթի մեծ քանակության շնորհիվ` ծիրանի հյութը լավ ազդեցություն է ունենում արյուն մատակարարող օրգանների վրա: Օրգանիզմի կարոտինի օրական պահանջը կարելի է բավարարել 150 գ հյութ խմելով: 100 գ ծիրանն արյունաստեղծ համակարգի վրա ազդում է այնպես, ինչպես 250 գ թարմ լյարդը: Ծիրանը նաև օգտակար է տարբեր տեսակի անեմիաների դեպքում:
Դեռևս մ.թ.ա. 4-րդ դարում Ալեքսանդր Մակեդոնացին մեր «դեղին գեղեցկուհուն» Հայաստանից տեղափոխեց Հունաստան և անվանեց «արմենիկա»: Այսպիսով՝ ծիրանը տարածվեց ողջ Եվրոպայում:
Ծիրանը պարունակում է ֆլավոնոիդներ` կվերցետին, իզոկվերցետին, լիկոպին, վիտամիններ E, P, C, B2, B6, B9, B15, PP, կարոտին։ Վիտամին B15 արտադրվում է մի շարք երկրներում, այն պարունակվում է միայն ծիրանի եւ դեղձի մեջ։ Վիտամինի գիտական անվանումն է` կալցիում պանգամատ, այն լավացնում է ճարպերի փոխանակումը, թթվածնի յուրացումը հյուսվածքներում, ունի հակասկլերոտիկ ազդեցություն, բարձրացնում է հլիկոգենի պարունակությունը լյարդում եւ մկաններում, նպաստում լյարդի բջիջների վերականգնմանը թունավորումներից հետո, լավացնում մաշկի վիճակը։ Առանձնապես կարեւորում ենք այս նյութի դերը թոքերի քրոնիկ հիվանդությունների, պնեւմոսկլերոզի դեպքում։ Սրանով է բացատրվում ծիրանի այգու բարերար ազդեցությունը։ Վիտամինի յուրացմանը խոչընդոտում է նիկոտինը, ալկոհոլը, քիմիական բնույթ ունեցող դեղահաբերը։ 1 օրվա չափաբաժինը 0,1-0,3 գրամ է։
Վերջերս տեղեկացանք մաղադանոսի, քարավուզի, այլ կանաչեղենի, ընկույզի, որոշ մրգերի մի հրաշալի հատկության մասին։ Դրանք պարունակում են ապիգենին նյութը, որն ի զորու է շրջափակել կրծքի ուռուցքը։ Դեռեւս ամերիկացի գիտնականները չեն կարողացել հաշվարկել մաղադանոսի կամ քարավուզի անհրաժեշտ չափաբաժինը։ Հարկ համարեցինք խոսել սրա մասին այն պատճառով, որ մաղադանոսը պարունակում է ֆլավոն-3-հիդրոքսիլազ ֆերմենտը, որը պղնձի իոններով հագեցած եռջրի մեջ թրմելու դեպքում սինթեզում է ցանկալի դիհիդրոկվերցետինը։ Թրմվող բույսի եւ մաղադանոսի հարաբերությունը` 5։1, ջրի հետ` 1։10։
Թարմ ծիրանի պտղամիսը պարունակում է շաքար (մինչեւ 25 տոկոս` քաղցր տեսակներում), 1,3 տոկոս օրգանական թթուներ (կիտրոնի, գինու, սալիցիլի), 0,8 տոկոս բջջանյութ, դեքստրին, ինուլին, օսլա, 305 մգ կալիում 100 գ հումքի մեջ, 2,1 մգ երկաթ, արծաթ, մագնիում, նատրիում, ֆոսֆոր, յոդ, կալցիում, պղինձ, կոբալտ։ Պեկտինի զգալի քանակը նպաստում է օրգանիզմից թույների հեռացմանը։ Կորիզի մեջ կա մինչեւ 75 տոկոս ճարպային յուղ, որը քիմիական հատկություններով մոտ է դեղձի յուղին։ Ծիրանի յուղի թթվայնությունը եւ մածուցիկությունը ցածր են, այն կարելի է օգտագործել գեղարարության մեջ, սակայն ավելի մեծ կիրառություն ունի դեղձի յուղը։
Սերմերում կան նաեւ գլյուկոզիդ ամիգդալին, սինիլային թթու, լակտոզա, ֆերմենտ էմուլսին, վիտամին B15։ Յուղի արտադրության ընթացքում ամիգդալինը եւ համապատասխանաբար սինիլը հեռացվում են։
Զգուշացում։ Կորիզները ծամելիս ամիգդալինը եւ դրաֆերմենտ էմուլսինը սինթեզում են խիստ թունավոր սինիլային թթու, այդ պատճառով պետք է չափավորել ուտվող սերմերի քանակը։
Ծիրանի յուղը օգտագործվում է որպես լուծիչ դեղորայք եւ գեղարարական միջոցների արտադրությունում։
Պտղամիսն օգտակար է դեմքի մաշկին եւ արեւայրուքի դեպքում։ Կեղեւի բնական ճեղքերից հոսող հյութը պնդանում է օդի հետ շփվելիս, այն բժշկության մեջ փոխարինում է թանկարժեք գումիարաբիկը։ Խեժն օգտագործում են որպես էմուլգանտ, կապող, պարուրող, սոսնձող միջոց, հավաքում են վաղ գարնանից մինչեւ աշնան սկիզբը։
Կորիզի կեղեւից պատրաստում են ակտիվացված ածուխ եւ սեւ տուշ։ Մեղուները հավաքում են ծիրանենու ծաղկափոշին եւ 1 հա-ից մթերում մինչեւ 40 կգ մեղր։ Պարզ եւ տաք եղանակին բերքատվությունը բարձրանում է։
Մարդու օրգանիզմում պարունակվում է 4 գրամ երկաթ, որից 74 տոկոսը` արյան մեջ, 1 տոկոս երկաթ պարունակող ֆերմենտներում, 24 տոկոսը պահեստավորված է։ Երկաթի յուրացմանը խոչընդոտում են սննդի մեջ պարունակվող կալցիումի եւ ֆոսֆորի աղերը, նպաստում կոբալտը եւ պղինձը։ Երկաթի յուրացմանը վնասում են սուրճը, բոլոր տեսակի թեյերը, կաթնամթերքը, օգտակար են տերեւաբանջարեղենը, սոխը, լոլիկը, կիտրոնը, կակաոյի փոշին։
Հայտնի է, որ 100 գ ծիրանի արյունաստեղծ ազդեցությունը հավասար է 40 մգ երկաթին կամ 250 գ տավարի լյարդին։ Քանի որ կալցիումը խոչընդոտում է երկաթի յուրացմանը, ապա ծիրանի հասունացման շրջանում կալցիումի յուրացումը բարձրացնելու համար խոհուրդ է տրվում խմել ոչ մեծ քանակությամբ իշառվույտի թուրմ` կես թ/գ իշառվույտի չորացրած ծաղիկները 60 րոպե թրմեք 200 մլ եռջրի մեջ, բաժանեք 3 մասի, խմեք օրվա ընթացքում։ Պահպանեք չափաբաժինը։ Ժամկետը` 2-3 շաբաթ։ Հեղուկացնում է արյունը։
Հայտնի գրող Լեոնիդ Անիկեեւը այսպես է նկարագրում իր առողջական վիճակը. «73 տարեկան հասակում կշռում էի 140 կգ, վնասված ողնաշար, ստենոկարդիա, առիթմիա, այրուցք, ճնշումս բարձր էր` 250, ոտքերի ցավը թույլ չէր տալիս քայլել նույնիսկ 50 մ»։ Երկարատեւ փնտրտուքները հասցրել են նրան Թաթարստանի Շեմորդան գյուղ, բժիշկ Ալֆրեդ Զիգանշինի գերոնտոլոգիական պրոֆիլակտորիում։ Այնտեղ Անիկեեւը անցել է բուժման չորս կուրս` կես տարում (յուրաքանչյուրը` 3 շաբաթ)։ Այդ ընթացքում Անիկեեւը բուժվել է վարիկոզից, ականջի ետեւի ճարպային պալարից, 40 կգ-ով պակասել է քաշը, անցել է այրուցքը, կարգավորվել է օրգանիզմի կենսական գործունեությունը։ «Արդեն 5 տարի է, ճնշումս չի բարձրանում` նույնիսկ 50 մլ օղի խմելուց հետո»,- գրում է Անիկեեւը։
Զիգանշինի մեթոդը հիմնված է սովաբուժության վրա, փորձը ցույց է տվել, որ այդ շրջանում օրգանիզմը պետք է ստանա ինչ-որ մինիմալ քանակի սնունդ` վիտամիններ, մակրո- եւ միկրոտարրեր։
Բուժման ընթացքում խմում են 5-7 ծիրանի չրից պատրաստված թուրմը, ընդ որում, այս քանակը թրմվում է մի քանի անգամ, օրվա վերջում այն ուտում են։ Օրվա ընթացքում կարելի է խմել 2,5-3,5 լ հեղուկ (ջուրը պետք է զտված լինի)։ Այսպիսի սննդակարգը լրացվում է 1 թ/գ ծովակաղամբով, մեկ դիլիմ մանր կտրատած սխտորով, մեկ նարնջով։ Սխտորը եւ նարինջը պետք է ուտել փոքր չափաբաժիններով։ Երրորդ շաբաթվա վերջում կարելի է ուտել փոքր քանակությամբ շիլա, տրորած բանջարեղեն եւ մուրաբա։
Այս սննդակարգով բուժվել են հայտնի հեռուստալրագրող Նիկոլայ Դրոզդովը, պետական մրցանակի դափնեկիր բժիշկ Իվան Նեումիվակինը։ Հասկանալի է, որ նման բուժում կարելի է ստանալ միայն կլինիկական պայմաններում, կարեւոր է նաեւ հոգեբանի վերահսկողությունը։ Աշխարհը ճանաչում է ծիրանը Armeniacum prunus կամ malus անվանմամբ, այսինքն` հայկական սալոր կամ խնձոր, այս անվանումը տրվել է Ք.հ. առաջին դարում։
Արեւելյան Տյան-Շանից մինչեւ Հիմալայներ եւ Տիբեթ` ծիրանենին հանդիպում է բնության մեջ։ Ենթադրվում է, որ այն առաջինը մշակել են Միջին Ասիայում, որտեղ հայտնի է Հին Զեյթունյան մշակույթը, որը զարգացել է նույն ժամանակաշրջանում Այսրկովկասյան մշակույթի հետ։ Բնության մեջ ծիրանը հանդիպում է նաեւ Դաղստանի արեւմուտքում եւ այլ լեռնային շրջաններում։ Հիմալայներում այն «բարձրանում է» մինչեւ 4000 մ։ Ծիրանի պատրաստուկները հնագույն ժամանակներից օգտագործվել են ժողովրդական բժշկության մեջ, կան դեղատոմսեր, որոնք ունեն հազարամյակների պատմություն։ Հիպոկրատի ժամանակներում իրավացիորեն համարել են, որ ծիրանենու պտուղը պարունակում է արեգակնային հզորություն։ Խորհուրդ է տրվել կիրառել ծիրանը հյուծված մարդկանց եւ փորկապության դեպքում։ Եթե երեխան ծնվել է շարժողական ապարատի արատով, ապա կատարել են մերսում ծիրանի սերմի յուղամզվածքով։ Ինչպես վկայում են 14-րդ դարի գիտական գրառումները` ֆրանսիացիները կիրառել են ծիրանը գերհոգնածության դեպքում։
Ա. Ամասիացին ծիրանի օգտակարության վերաբերյալ գրում է. «Լավագույնը խոշոր եւ դեղին տեսակն է։ Տերեւների եփուկով ողողումներն օգնում են դիֆտերիայի դեպքում։ Ծիրանի կորիզներից ստացված յուղը ոչնչացնում է ականջի որդերը։ Շատ ավելի օգտակար է չորացրած ծիրանը` ծիրանի չիրը։ Ամենալավ ծիրանն աճում է Հայաստանում»։
Ծիրանի պտուղներում պարունակվող մագնիումը նպաստում է զարկերակային ճնշման դանդաղ իջեցմանը։ Մագնիումը եւ ֆոսֆորը նպաստում են ուղեղի աշխատանքին։ Ծիրանի հյութն օգտակար է հղի կանանց եւ երեխաներին` սակավարյունության եւ անեմիայի դեպքում։ Թարմ ծիրանի 150 մլ հյութը բավարարում է օրգանիզմի պահանջը կարոտինի, ասկորբինաթթվի հանդեպ։ Հյութը ավելի հեշտ է յուրացվում, քան պտուղը։ Ծիրանի պտուղների թուրմն ունի փափկեցնող հատկություն, այն օգտակար է ստամոքսաբորբի եւ աղիների բորբոքումների դեպքում։ Ծիրանի հյութը կարգավորում է ստամոքսահյութի թթվայնությունը, օգտակար է հաստ աղիի բորբոքման (կոլիտ) դեպքում։ Կորիզի սերմը կիրառում են մրսածության, տրախեիտի, լարինգիտի, բրոնխիտի բուժման համար։
Ծիրանի չրի թուրմն ունի միզամուղ հատկություն։ Առիթմիայի դեպքում բուժիչ ազդեցություն կունենան 150 գրամ թարմ պտուղը կամ 30 գ ծիրանի չիրը։ Ծիրանը կարող է վնասել ստամոքսաբորբի, պանկրեատիտի, դիսբակտերիոզի, լյարդի հիվանդությունների, նաեւ շաքարախտի, գիրության դեպքում։
Ծիրանը չի կարելի օգտագործել հիպովիտամինոզի բուժման եւ կանխարգելման համար, քանի որ այդ դեպքում կարոտինը չի յուրացվում։
Կես թ/գ կակոյի փոշին լուծեք 100 մլ եռջրի մեջ։ Գոլ վիճակում ավելացրեք բլենդերով հարած 100 գ ծիրանի եւ 20 գ մաղադանոսի խառնուրդին։
Հովացրեք եւ խմեք։
Խմեք օրը 1-2 բաժակ (200 մլ) ծիրանի հյութ։ Օգտակար է սրտի բոլոր այն հիվանդությունների դեպքում, որոնք ընթանում են այտուցների առաջացմամբ եւ բարձր ճնշմամբ։
Պտղի կորիզի թաղանթը կտրատեք մանր մասերի, փոշիացրեք։ Խմեք օրը մեկ անգամ` 1 գրամ։
Ջարդեք ծիրանի կորիզը, հեռացրեք սերմի արտաքին թաղանթը, չորացրեք, փոշիացրեք։ Խմեք օրը 3-4 անգամ, կեսական թ/գ գոլ թեյի հետ։
Նույն ձեւով մշակեք 300 գրամ սերմերը, ճզմեք, հեռացրեք յուղը, մնացած խեժը թրմեք 24 ժամ 500 մլ սառը ջրում, ավելացրեք 500 մլ (70 %) սպիրտ։ Խմեք վերը նշված ձեւով։
Շատ է օգնում ծիրանի պտղի շիլայանման զանգվածի եւ մածունի խառնուրդը (1։1)։ Պահեք դեմքին 20 րոպե, լվացեք գոլ ջրով։
100 գրամ ծիրանի կորիզների միջուկները սրճաղացով աղացեք, խառնեք 2 ճ/գ խոզաճարպի (սալի) հետ, քնելուց առաջ քսեք շրթունքներին։
2 հասած ծիրանի պտղամիսը (կեղեւից, կորիզից մաքրած) պատառաքաղով տրորեք, լավ փափկեցրեք։ Ավելացրեք 2-3 ճ/գ կաթ, 5 կաթիլ խնկածաղկի (origanum) յուղ։ Հավասարաչափ քսեք մազերին, 20-30 րոպե հետո մազերը լվացեք օճառահեղուկով։
Կիտրոնը կամ լիմոնը աշխարհի բոլոր ծայրերում հայտնի է եղել հին ժամանակներից: Ըստ լեգենդի` Զևսի հետ հարսանիքին Հերային նվիրել են հոտավետ վառ դեղին պտուղներ, որ նա միշտ երիտասարդ ու գեղեցիկ մնա: «Կիտրոնի բույրը թարմացնում է ուղեղը, կեղևն ու կորիզները օգտակար են սրտին, իսկ միջուկը` անփոխարինելի սնունդ է, հյութը հագեցնում է ծարավը»:
«Անմահության ոսկե խնձորների մասին» հիշատակություն կա սկանդինավյան լեգենդներում, իսկ ռուսական ժողովրդական հեքիաթներում այն հիշատակվում է որպես «երիտասարդացնող խնձոր»:
Առաջին հիշատակումները հանդիպում են Թեոֆրաստի մոտ, մ. թ. ա. 300 տարի առաջ: Սակայն այն ժամանակ կիտրոնն ընդհանրապես սննդի մեջ չէին օգտագործում, այլ կիրառում էին որպես միջոց ցեցի դեմ, իսկ կիտրոնի շերտերը պահում էին հագուստի արանքում: Արևային այս պտուղը ծնունդով Հնդկաստանից է, իսկ անունը ստացել է չինական «լիմունգ» (լիմոն) բառից, որ նշանակում է`«օգտակար է մայրերի համար»: Սակայն, այսօր արդեն ավելորդ է ասել, որ այն ոչ միայն մայրերին է օգտակար: Յոգերը բոլոր ժամանակներում կիտրոնը համարել են առողջությունը պահպանելու ունիվերսալ միջոց: Ավիցենան կիտրոնն օգտագործում էր թունավոր հղիության դեպքում և նույնիսկ, գոնորեան բուժելու համար կիտրոնով բաղադրատոմս էր ստեղծել: Այդ մեթոդը հասել է մեր ժամանակներ: Կիտրոնը հարուստ է В1, В2, D, Р վիտամիններով, պարունակում է շաքար ու օրգանական թթուներ, շատ կալիում ու ցիտրին: Կիտրոնին անկրկնելի բույր են հաղորդում եթերայուղերը: Սակայն դրա մեջ թերևս ամենակարևորը ասկորբինաթթու վիտամինի պարունակությունն է, որը կարևոր է նյութափոխանակության համար ու նպաստում է օրգանիզմի բոլոր հյուսվածքների սնուցմանը: Կիտրոնն ամրացնում ու առաձգական է դարձնում մանր արյունատար անոթների պատերը: Կիտրոնահյութով (առանց ջրի) կոկորդի ողողումը ազատում է անգինայից, իսկ ջրով բացածը ջերմիջեցնող է: Բերանը կիտրոնաջրով ողողելով` կազատվեք բերանի լորձաթաղանթի բորբոքային վիճակից:
Կիտրոնահյութը խորհուրդ են տալիս խմել հոդատապի, աղերի կուտակման, խոլեստերինային հավասարակշռության խախտման, ինչպես նաև ախորժակի բացակայության ու ստամոքսի ցածր թթվայնության դեպքում: Այն կիրառվում է նաև միզաքարային հիվանդությունների ժամանակ, օժտված է թեթև միզամուղ հատկությամբ, կարգավորում է երիկամային ուղիների նյութափոխանակությունը: Նունիսկ իշիասի դեպքում այն կարող է օգնել` աստիճանաբար առողջացնելով ախտահարված հատվածը: Սկլերոզի շատ բաղադրատոմսերում նույնպես կիտրոն կա:
Ցանկալի է, իհարկե, կիտրոնի հյութը խմել ոչ մաքուր վիճակում, այլ տաք ու թեթևակի քաղցրացրած ջրի հետ խառնած: Արժե հիշեցնել, որ բոլոր ցիտրուսային պտուղներն էլ կարող են ալերգիայի պատճառ դառնալ: Ուստի նման ըմպելիքը պետք է կիրառել շաբաթական 2-3 անգամ: Արևելքից մեզ է հասել արգանդի իջեցման, հետծննդաբերական երևույթների մաքրման բաղադրատոմս: Բաղադրությունը հետևյալն է. մանրացնել 5 հում ձվի կեղևը, խառնել 2-3 կեղևով մանր կտրատած կիտրոնի հետ ( քանակը կախված է պտղի մեծությունից): Թրմել մեկ օր, ապա ավելացնել կես լիտր օղի: Ընդունել 50 մլ օրական 3 անգամ, ուտելուց 20 րոպե հետո: Խմել 3-6 ամիս: Հրաշալի օգնում է ստամոքսի իջեցման դեպքում:
Համարվում է, որ սերկևիլի հայրենիքը Միջին Ասիան է, սակայն կարծիք կա, որ այդ տարածքներում աճող տեսակների պտուղն ուտելի է դառնում միայն մի քանի ամիս հատուկ պայմաններում պահելուց հետո։Այդուհանդերձ, սերկևիլենին անհիշելի ժամանակներից տարածված է եղել պատմական Հայաստանում:Դեռևս 4000 տարի առաջ, սերկևիլի համեղ ու բուրավետ պտուղներն անվանում էին “ոսկե խնձորներ”: Վերջինիս պտուղները համարվում էին սիրո, գեղեցկության, պտղաբերության ու ընտանեկան ջերմության խորհրդանիշ:Այդ պատճառով էլ Հին Հունաստանում հարսանիքի օրը նորապսակները պետք է անպայման սերկևիլ ուտեին, որպեսզի նրանց ողջ կյանքն անցներ համերաշխ ու բարի մթնոլորտում:Բաղադրությունը. ջուր` 80%, շաքարներ` 10-10.5%, ազոտային նյութեր` 0.35-0.45%, չլուծվող նյութեր` 14-16%, խնձորաթթու`0.25-0.30%, դաբաղանյութեր` 0.03% բջջաթաղանթ` 2.5-3%, մոխրային մնացորդ` 0.35%, մակրո և միկրո էլեմենտներ (կալցիում, երկաթ, կալիում, մագնեզիում, ֆոսֆոր): Պարունակում է նաև 10-20 մգ վիտամին C:
Հին աշխարհի բոլոր բժիշկները խորհուրդ են տվել սերկևիլը կիրառել աղիքային հիվանդությունների, փորլուծության, ինչպես նաև հետանցքի ճաքվածքների բուժման համար:Ըստ Կոստելենի` սերկևիլը, որն ավելացվում էր թոքախտով հիվանդների սննդակարգի մեջ, օրգանիզմ տանին մտցնելու լավագույն ձևն է: Ամիրդովլաթը նշում էր, որ սերկևիլի ծաղիկներից ստացված հյութը կաթեցնելով աչքի մեջ, կարելի է լավացնել տեսողությունը: Ըստ նրա` սերկևիլի պտուղներն օգնում են միզելուց առաջացած այրոցի դեպքում և մաքրում են լյարդը, իսկ սերկևիլի պտուղներից ստացված յոդը կարգավորում է քրտնարտադրությունը:
Երկիր մոլորակի վրա տարածված հնագույն բույսերից մեկն է։ Կա կարծիք, որ տանձի առաջին մշակովի տեսակները բուծվել են հին Պարսկաստանում և Հունաստանում։ Անհերքելի փաստ է, որ տանձի որոշ տեսակներ հնագույն ժամանակներից մշակվել են Հայաստանում. օրինակ, տանձենի Թախտաջյանի տեսակը հանդիպում է միայն Կենտրոնական և Հարավային Այսրկովկասում, ՀՀ Արարատի մարզում (Խոսրովի անտառ, Միլի գետի հովիտ, Ալիմարդան)։ Կովկասի անտառներում, գրեթե ՀՀ բոլոր անտառների տարբեր հողակլիմայական պայմաններում աճում է տանձենի Կովկասյանը (Pyrus caucasica)։ Ավելի մեծ տարածում ունի տանձենի սիրիականը` Փոքր Ասիա, Կովկաս, Կիպրոս, Սիրիա, ՀՀ Վայքի և Մեղրու վերին լեռնային գոտու կաղնեբոխային անտառներում։ Խոսրովի անտառում, Գեղարքունիքի, Արագածոտի, Կոտայքի, Վայոց Ձորի, Սյունիքի լուսավոր, չոր անտառներում և քարքարոտ լանջերին աճում է տանձենի ուռատերևը (P. sali cifolia), որը տարածված է Հյուսիսային Իրանում և Կովկասում։
Ըստ հնէաբանների` տանձենի Թախտաջյանը մեր հեռավոր նախնիների համար հանդիսացել է որպես արժեքավոր պտղատու տեսակ։ Տանձենու մյուս վերոգրյալ տեսակները և հատկապես կովկասյանը մեծ հետաքրքրություն են ներկայացնում տանձենու նորանոր մշակովի տեսակներ ստանալու համար։ Ըստ ժամանակակից դասակարգման` բնության մեջ աճում է տանձենու 33 տեսակ, որոնցից մեկն անվանվել է P. armeniacifolia։ Տանձենու բնափայտը շատ արժեքավոր է, ժամանակի ընթացքում ստանում է մուգ շագանակագույն սաթի երանգ։ Փայտանյութի, ինչպես նաև տանձենու պտղի մեջ կան «քարային բջիջներ», որոնց թաղանթները բաղկացած են փայտացած բջջանքից։
Տանձենու պտուղներից պատրաստում են կոմպոտ, ջեմ, զանազան քաղցրավենիքներ. Եվրոպայում հայտնի է Շվեյցարիայում պատրաստվող տանձի դոշաբը։
Տանձենի սովորականի պտուղը պարունակում է ճարպեր (120 մգ` 100 գ հումքի մեջ), որոնց մոտ կեսը միաչհագեցած և բազմաչհագեցած ճարպեր են, և չի պարունակում խոլեստերին։
Բարենպաստ են կալցիումի (9 մգ` 100 գ հումքի մեջ), մագնիումի (7 մգ), ֆոսֆորի (11 մգ), կալիումի (119 մգ) փոխհարաբերակցությունները, տանձի պտղի և տերևի եփուկներն օգտակար են օստեոխոնդրոզի և հոդացավերի դեպքում։ Տանձը խորհուրդ է տրվում ուտել ճաշելուց 30-40 րոպե հետո։ Տանձի մեջ համեմատաբար քիչ է նատրիումը (1-2 մգ), այն նպաստում է աղի և դժվարամարս ուտեստների յուրացմանը։
Տանձը պարունակում է մոտավորապես հավասար քանակի պղինձ և ցինկ (0,08 մգ և 0,1 մգ` 100 գ հումքի մեջ, 0,17 մգ երկաթ, 4,2-10 մգ ասկորբինաթթու և 5 մկգ վիտամին K, որոշ տեսակներում` զգալի քանակությամբ ֆոլիաթթու, այլ վիտամիններ։
Չորացրած, հատկապես անտառային տանձենիների պտուղները շատ օգտակար են գիրության, շաքարային դիաբետի, լյարդի և ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների, շագանակագեղձի բորբոքման դեպքում, այս հիվանդությունների բուժման համար հարկավոր է ցինկ, կարևոր է, որ տանձի մեջ նաև պղինձ է պարունակվում, քանի որ այդ երկու տարրերը (Cu և Zn) անտագոնիստներ են։
Տանձենու պտուղը պարունակում է 0,4 տոկոս սպիտակուցներ, 2,5-3 տոկոս բջջանք, 0,33 տոկոս ոչ օրգանական նյութեր, մինչև 10 տոկոս շաքարներ, հիմնականում` մրգաշաքար, որի յուրացման համար ինսուլին չի պահանջվում։
Տանձի պտղում պարունակվում են մոտ 0,3 տոկոս օրգանական թթուներն, հիմնականում` խնձորաթթու), որը 2 անգամ քիչ է, քան լոլիկում, դեղձում, 2,5 անգամ քիչ է, քան խաղողում, և ավելի քան 4 անգամ քիչ է` քան ծիրանի, սալորի, բալի, խնձորի մորու, սև հաղարջի պտուղների (հատապտուղների) մեջ և այլն։ Նման առանձնահատկության շնորհիվ` տանձը տրոհում է երիկամների օքսալատային և ուրատային քարերը։
Հայ բժշկապետերն արաբական արշավանքների ժամանակներից օգտագործել են տանձի պտղից ստացված պատրաստուկները` որպես վերքամոքիչ, ջերմիջեցնող միջոց, բուժել են թոքերի հիվանդությունները, կոկորդի ցավը։ Իմացել են, որ տանձը հագեցնում է ծարավը, դադարեցնում է սրտխփոցները, ամրացնում է սիրտը և ստամոքսը, պակասեցնում է դեղին մաղձը։ Ամիրդովլաթը գրել է. «Տանձի սերմերը ճիճվաթափ հատկություն ունեն, տերևներն օգնում են փափուկ խոցերի դեպքում։ Թթու տանձը ամրացնում է օրգանիզմը։ Տանձի չիրը օգտակար է ստամոքսի համար։ Ամուր տանձն օժտված է չորացնող հատկությամբ։ Ասում են, որ տանձի վրայից չի կարելի ջուր խմել։ Տանձը վնաս է խիթերի դեպքում։ Օգնում է լուծի դեպքում և օգտակար է ստամոքսի համար։ Եթե տանձը չորացնեն, եփեն և ջուրը խմեն, լուծ կառաջացնի»։
Մանրացրեք տանձի չիրը։ 150 գ հումքը 10 րոպե եփեք 500 մլ ջրի մեջ, 4 ժամ թրմեք, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 3 անգամ, շարունակեք` մինչև վիճակի բարելավումը։ Նույն կերպ բուժվեք միզաքարային հիվանդության դեպքում, խմեք ուտելուց առաջ։
300-400 գ տանձը մանրացրեք, խառնեք 15-20 գ մեղրի հետ։ Կերեք 100 գ` օրը 3-4 անգամ, ուտելուց 30 րոպե հետո։
Կիսեք տանձը, վրայից ցանեք 1-2 գ շաքարավազ, եփեք ջեռոցում։ Կերեք օրը 300-500 գ։
15 գ տանձի չիրը լցրեք 400 մլ եռջրի մեջ, 4 ժամ թրմեք, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 4 անգամ, ուտելուց առաջ։
5 մլ մասուրի օշարակը լուծեք 200 մլ տանձի հյութի մեջ։ Խմեք 60-ական մլ` օրը 3 անգամ։ Հազի դեպքում կերեք խաշած կամ ջեռոցում եփած տանձ։
Խմեք 50-ական մլ տանձի հյութ` օրը 4 անգամ, ուտելուց առաջ։
Դրեք թրջոց տանձի թունդ եփուկով։
150 գ տանձի տերևը 5 րոպե եփեք 500 մլ լ ջրում, քամեք, դրեք թջոց։
Յուրաքանչյուր ժամը մեկ կերեք 50-ական գ լավ հասունացած քաղցր տանձ։