«Պրոդեքսպո 2020» ցուցահանդեսի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության Գյուղատնտեսության նախարարությանն առընթեր «Ագրոէքսպոսերվիս» -ի կողմից ավանդաբար անցկացվող «Լավագույն ապրանքատեսակ 2020» միջազգային արդյունաբերական համտեսային մրցույթի հաղթող ՝Կրկին «Ռուկար Գրուպ» ընկերությունը մասնակցեց մասնագետների և սպառողների շրջանակներում գնահատված ամենամյա Մոսկովյան Պրոդէքսպո ցուցահանդեսին, որտեղ հերթական անգամ ուշադրության և բարձր գնահատականների արժանացավ։ "Армянская Классика" խնձորի բրենդի՝ կալվադոսը ստացավ ոսկե մեդալ և դիպլոմ:
2019 թ մայիսին Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում կայացավ «Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի ֆորումը, որին մասնակից եղավ նաև մեր ընկերությունը իր արտադրանքի լայն տեսականիով։ Ֆորումին կից անցկացված ցուցահանդեսում Ռուկար Գրուպ-ի տաղավարը մեծ հետաքրքրություն առաջացրեց մասնակիցների և այցելուների շրջանում։ Տաղավարը այցելեցին նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ կառավարության անդամները և Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։
2019 թ հունիսին Տավուշի Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում կայացան «Տավուշի օրեր» ցուցահանդեսը, որի նպատակն էր ծանոթացնել ռուսական շուկան Տավուշի մարզի արտադրանքի հետ և նոր բիզնես հնարավորություններ ընձեռնել տեղական ընկերություններին։ «Ռուկար Գրուպ» ընկերությունը ակտիվ մասնակցություն ունեցավ այդ իրադարձությանը, ևս մեկ անգամ ներկայացնելով իր տեսականին ռուսական սպոռողին։
«Ռուկար ընկերության նոր բրենդը՝ «Արհուր» ծիրանի և կալվադոսի համադրությունը, 2019 թ Մոսկվայում անցկացված
PRODEXPO ցուցահանդեսի շրջանակներում արժանացել է ոսկե մեդալի:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Կալվադոս Քարվանի» արտադրանքին մասին նոր հաղորդում
«Ռուկար Գրուպ» ընկերությունը ներկայացնում է թարխունի օղու արտադրության մասին նոր տեսահոլավակը։
«Ռուկար Գրուպ» ընկերությունը 2016 թ կրկին մասնակցեց մասնագետների և սպառողների շրջանակներում գնահատված ամենամյա մոսկովյան Պրոդէքսպո ցուցահանդեսին, որտեղ հերթական անգամ ուշադրության և բարձր գնահատականների արժանացավ։ Մասնավորապես Քարվանի խնձորի բրենդի՝ կալվադոսը ստացավ ոսկե մեդալ և դիպլոմ «Նորարարություններ տեխնոլոգիայում» կատեգորիայում։ «Ռուկար Գրուպ» արտադրանքը նաև արժանացավ «Prod&Prod» մասնագիտական ամսագրի հատուկ վկայականին։
«Ռուկար Գրուպ» ընկերությունը իր մրգային օղիների տեսականիով և մրգային բրենդի՝ կալվադոսով, 2015թ հոկտեմբերին մասնակցեց Երևանում անցկացված «Պրոդէքսպո 2015» ցուցահանդեսին։
«Ռուկար Գրուպ» ընկերությունն իր մրգային օղիների տեսականիով և մրգային բրենդի՝ կալվադոսով, 2015թ փետրվարի 9-13 մասնակցեց Մոսվայում անցկացվող ամենամյա հեղինակավոր «Պրոդէքսպո 2015» ցուցահանդեսին։ Հայկական բնության բարիքների և հայ գյուղացու և ընկերության մասնագետների քրտնաջան աշխատանքի արդյունքը մեծ ուշադրության և դրվատանքի արժանացավ ոչ միայն մասնագիտական հանրության, այլև ցուցահանդեսը այցելած մարդկանց կողմից։ Ընկերությունը պարգևատրվեց հատուկ դիպլոմով և հուշամեդալով։